Անհետ կորածի հարազատը մյուս ծնողներին կոչ է անում փակել ՊՆ ելքերն ու մուտքերը

Անհետ կորածի հարազատը մյուս ծնողներին կոչ է անում փակել ՊՆ ելքերն ու մուտքերը

PanARMENIAN.Net - Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը մեքենայով փակել է Պաշտպանության նախարարության գլխավոր մուտքն ու հանդիպում պահանջել նախարարի հետ, սակայն չի ստացվել: Նա անհետ կորած զինծառայողների ծնողներին կոչ է արել մեքենաներով միանալ իրեն ու փակել ՊՆ-ի բոլոր ելքերն ու մուտքերը։

«Պետք է փակենք, որ ՊՆ-ն հասկանա՝ հերիք է մեզ քթից բռնած տանեն այստեղից այնտեղ: Թող սկսեն աշխատել մեր երեխաների հարցով, այսօր այնպիսի վիճակ է, որ ամեն պահի կարող է պատերազմ սկսվել, բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրենց աթոռներով: Եկեք հասկանանք՝ այս մարդիկ երբ են սկսելու մեր երեխաների հարցով զբաղվել: Նախարարը տեղում չէ, փոխնախարարները տեղում չեն: 5 ամիս է՝ մեզ էսօր-վաղն են անում, մենք էլ չենք ուզում հեքիաթների հավատալ: Այս մարդիկ չեն ուզում ընկալել, որ հարցը շատ լուրջ է»,-հայտարարել է նա:

Ղուկասյանը հայտնել է, որ նախարարի հետ ցանկացել է հանդիպել, քանի որ անհետաձգելի հարց կար, սակայն իրեն 2 ժամից ավելի սպասեցրել են, ապա հորդորել ժամը 18։00-ին գալ։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում դեռ անհետ կորածների թվի մասին հստակ և պաշտոնական տվյալներ չկան։ Զինծառայողների ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով քայլեր ձեռնարկել նրանց գտնելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---