Նախագահի աշխատակազմը ոչ բոլորից է հանդիպման պատասխան ստացել![]() 11 մարտի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Արմեն Սարգսյանի նստավայրում իրավիճակի քննարկման նպատակով քաղուժերի հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից։ Աշխատակազմն ակնկալում էր մինչև մարտի 11-ը՝ ժամը 18:00-ն հրավիրյալներից արձագանք ստանալ հանդիպման մասնակցության վերաբերյալ: Հետևաբար, ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահի նախաձեռնած հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, տեղեկացնում է Արմենպրեսը։ Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» ևս հայտնել էր հանդիպման հրավերն ընդունելու մասին։ ՀՀ նախագահը, իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով, Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին՝ ժ. 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |