«Մտածեցի մեզ ողջ-ողջ այրելու են». Գերությունից վերադարձած Մարալը՝ Ադրբեջնում անցկացրած օրերի մասին12 մարտի 2021 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Լիբանանահայ Մարալ Նաջարյանն Ադրբեջանում մոտ 4 ամիս գերությունից հետո վերադարձել է Բեյրութ ու պատմել Շուշիից գերեվարվելու, գերության մեջ անցկացրած օրերի մասին, փոխանցում է «Շանթը»: Մարալի խոսքով՝ գերեվարվել է Շուշի հասնելուց հետո, որտեղ իրեն և տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանին անմիջապես շրջապատել են, վերցրել իրերը, խոստացել՝ եթե խնդիր չլինի, բաց կթողնեն: Նրանք, սակայն, տեսել են տաքսու վարորդ Վիգենի՝ կամավորականի հագուստով նկարները, եզրակացրել են, թե «ահաբեկիչ են»։ «Վիգենին ծեծեցին, հետո մեզ նստեցրին ջիպի մեջ։ Մեքենայում գազի բալոններ կային, դռներն ու պատուհանները փակեցին։ Իմ աչքերը բաց էին, Վիգենի աչքերը՝ փակ։ Մտածեցի, որ մեզ ողջ-ողջ այրելու են։ Շատ վախեցա այդ ժամանակ, հույս չունեի, որ ողջ կմնամ։ Բայց աղոթում էի, ասում էի` Աստված, ինձ ուժ ու կարողություն տուր, որ դիմանամ»,- պատմել է Մարալը։ Նրա խոսքով՝ արդեն Ադրբեջանում իր հետ «մի քիչ լավ էին վարվում, բայց չես ասի, թե արտակարգ լավ»։ Լիբանանահայ կինը գերեվարվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին Շուշիում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ 4 ամիս գերության մեջ մնալուց հետո Մարալ Նաջարյանը մարտի 10-ին ազատ է արձակվել ու վերադարձել տուն` Բեյրութ: Նաջարյանի հետ գերեվարվել է նաև մեկ այլ լիբանանահայ՝ տաքսու վարորդ Վիգեն Էուլջեքյանը, որին Ադրբեջանը ներկայացնում է որպես $2500 դիմաց կռվող վարձկան, նրան 5 մեղադրանք է առաջադրվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |