Թաիլանդի կառավարությունը հետաձգել է AstraZeneca-ով պատվաստումը12 մարտի 2021 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան Օչան և կառավարության անդամները հետաձգել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստումը, քանի որ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են դեղամիջոցի կիրառումը։ Չան Օչան և մյուս նախարարները պետք է պատվաստվեին մարտի 12-ին, սակայն երկրի Առողջապահության նախարարությունը որոշել է կասեցնել դեղամիջոցի կիրառումը, գրում է Gazeta.ru-ն։ «AstraZeneca-ն լավ պատվաստանյութ է, սակայն, հաշվի առնելով այն, ինչ կատարվում է, Առողջապահության նախարարությունը ցանկանում է հետաձգել AstraZeneca-ի կիրառումը»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Կիաթթիփհում Վոնջիթը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵՄ մի շարք երկրներ կասեցրել են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը հիվանդների մոտ տրոմբի առաջացման մասին տեղեկություններից հետո։ Եվրոպայի դեղամիջոցների կանոնակարգողը հորդորեց երկրներին օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca ընկերությունը հավաստիացրեց, որ պատվաստանյութն անվնաս է։ ԱՀԿ-ն, իր հերթին հայտարարեց, որ ուսումնասիրում է դեղամիջոցից եվրոպական երկրների հրաժարվելու մասին տվյալները։ Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |