Արցախում հավանություն են տվել ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու նախագծին12 մարտի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի կառավարությունը դրական եզրակացություն է տվել ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու նախագծին, հայտնել է ԱՀ խորհրդարանի պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Մետաքսե Հակոբյանը, փոխանցում է ArmLur.am-ը։ Նա հիշեցրել է, որ սա դեռ նախագիծ է ու քննարկումներ են ընթանում։ Ըստ նրա՝ քննարկվող տարբերակներից մեկն էլ այն է, որ ԼՂ-ում պաշտոնական լեզուն շարունակի մնալ հայերենը, խմբագրմամբ, որ «կարող է օգտագործվել նաև ռուսերեն»։ Ըստ նրա՝ այս տարբերակում լեզուները չեն հավասարեցվում պաշտոնական առումով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, ըստ նախագծի՝ այնտեղ պաշտոնական լեզուներն են լինելու գրական հայերենը և ռուսերենը: Նախագծով առաջարկում նշվում է նաև, որ ԼՂՀ-ում խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը։ 44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |