Թաթոյանը ՍԴ կդիմի, եթե ՄԻՊ ֆինանսավորումը կրճատելու մասին առաջարկն ընդունվի13 մարտի 2021 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմելու է Սահմանադրական դատարան, եթե Ազգային ժողովն ընդունի «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և մի շարք այլ օրենքների փոփոխությունները, որոնք առաջարկել է Կառավարությունը: Այս մասին հայտարարել է ինքը՝ Թաթոյանը։ Կառավարությունն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն հոդվածը, ըստ որի ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։ Նույն որոշմամբ համարժեք փոփոխություններ են առաջարկվում նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության», «Կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» «Հարկային օրենսգրքում», «Տեսալսողական մեդիայի մասին» և մի շարք այլ օրենքներում: ՄԻՊ-ը ՍԴ է դիմելու ոչ միայն օրենքի փոփոխությունները չեղարկելու, այլև միջնորդելու համար, որ մինչ որոշման կայացումը ՍԴ-ն դադարեցնի այդ օրենքների գործողությունը։ «Մոտեցումը միայն ֆինանսական տեսանկյունից է։ Մարդու իրավունքների տեսանկյունից ոչ մի հիմնավորում չկա, թե այն ինչ ազդեցություն կունենա երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա։ Մեխանիկական մոտեցում է»,- ասել է Թաթոյանը։ Նրա դիտարկմամբ` կառավարության ընդունած նախագիծը վտանգներ է պարունակում ոչ միայն ՄԻՊ-ի, այլև օրենքի նախագծում ներառված այլ ոլորտների համար ևս։ «Վտանգավոր է կրթության իրավունքի տեսանկյունից։ Այն կարող է հանգեցնել նաև ուսուցիչների աշխատավարձերի կրճատման, որովհետև հանվում է ամբողջությամբ նվազագույն շեմը։ Այս նույն շեմերը կան նաև գիտության, կրթության ոլորտներում։ Տեղական ինքնակառավարման մասով սա կարող է հանգեցնել ոչ միայն ֆինանսավորման կրճատման, այլև դա իր հետևից կարող է ազդեցություն բերել նաև մանկապարտեզների վրա։ Այսինքն` ՄԻՊ-ը` որպես երեխաների իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ, ես շատ կարևոր եմ համարում սրան ուշադրություն դարձնելը»,- ասել է Թաթոյանը։ ՄԻՊ-ը նաև տեղեկացրել է, որ պատերազմից հետո Կառավարությունից հայտնել են՝ իրեն այլևս չեն հրավիրելու գործադիրի նիստերին։ ՄԻՊ-ը նշել է, որ իրենք չեն փորձել պարզել որոշման պատճառը, քանի որ դա Կառավարության իրավունքն է: Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Կառավարության որոշմամբ կարող է կրճատվել ՄԻՊ ֆինանսավորումը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարությանը, որով իր անհամաձայնությունն է հայտնել Կառավարության առաջարկած փոփոխություններին։ Ըստ Freedom House-ի, ՄԻՊ ֆինանսավորման կրճատումը կխաթարի կառույցի անկախությունը։ Հայտարարությունում Freedom House-ն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացված մեքենաների կրճատման հարցին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |