«Նոր էջ»․ Մասնագիտական կողմնորոշման ծրագիր՝ պատերազմին մասնակցած 1000 երիտասարդի համար13 մարտի 2021 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Նոր էջ» նախագիծը պլանավորում է Արցախյան պատերազմին մասնակցած 1000 երիտասարդի համար իրականացնել մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրեր, որոնք նոր հմտություններ ստանալու և աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն կտան։ «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը մեկնարկել է 2021-ի հունվարից. նպատակն Արցախյան պատերազմին մասնակցած 18-30 տարեկան երիտասարդներին աջակցելն է։ Նախաձեռնությունը մշակել է ՀայաստանիՄարդկային Ռեսուրսների Ասոցիացիան։ Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ և «Նոր էջ» ծրագրի նախաձեռնող Արփի Կարապետյանի խոսքով՝ թեև հայտարարված է, որ ծրագրին պիտի մասնակցի 1000 երիտասարդ, այդ թիվն արդեն ավելացել է, դիմողները շատանում են և կարևոր է, որ ավելանա նաև իրենց միացող գործատուների թիվը։ Կարապետյանի խոսքով՝ իրենք ոչ թե տալիս են աշխատանք երիտասարդներին, այլ փոխանցում են հմտություններ ու գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում, իսկ մնացածն աշխատող-գործատու հարաբերությունների դաշտում է լուծվելու։ Նախագիծը դեռևս առաջնային փուլում է, մշակվել է առաջիկա աշխատանքների գործիքակազմը։ «Նոր էջին» միացել է 105 գործատու, նշաձողը 500-ն է։ Նամակներ են ուղղվել 1000-ից ավելի գործատուի։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |