Դատարանը հայաստանցի Արթուր Սոլոմոնյանին դատապարտել է 22 տարի ազատազրկման ԱՄՆ զենքի մաքսանենգության համար 7 մարտի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Նյու-Յորքում հայաստանցի Արթուր Սոլոմոնյանը դատապարտվել է 22 տարի ազատազրկման ԱՄՆ զենքի մաքսանենգության համար: 30-ամյա Արթուր Սոլոմոնյանը 2003 թվականին շփման մեջ է մտել ՀԴԲ-ի աղբյուրի հետ եւ պայմանավորվել ինքնաձիգի ու հրաձգային զենքի մի քանի միավորի մատակարարման վերաբերյալ, որոնք հետագայում ներկրել է ԱՄՆ: Հետաքննության տվյալներով, հայն ու նրա հանցակիցը` ծագումով Հարավ-Աֆրիկյան հանրապետությունից Դյուիտ Սփայսը, մտադրվում էին նա- մի քանի Զենիթահրթիռային շարժակայան, հակատանկային հրթիռներ, ականանետներ եւ խորհրդային արտադրության այլ զենք վաճառել, սակայն այդ գործարքները չեն իրականացվել:Սոլոմոնյանը, Սպայսը եւ կազմակերպված հանցավոր խմբի եւս չորս անդամ ձերբակալվել են 2005 թվականին, իսկ 2007 թվականին նրանց մեղավոր են ճանաչել զենքի մաքսանենգության եւ զենքի մաքսանենգության նպատակով պայմանավորվածության մեջ: Սփայսի, որը Սոլոմոնյանի հետ միասին համարվում է խմբի ղեկավարը, գործի վերաբերյալ դատավճիռը կկայացվի ավելի ուշ, հաղորդում է Reuters-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |