ԱԻՊԾ․ Որոնողական աշխատանքները ձյան պատճառով դադարեցվել են

ԱԻՊԾ․ Որոնողական աշխատանքները ձյան պատճառով դադարեցվել են

PanARMENIAN.Net - Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մարտի 15-ին ևս դադարեցվել են՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Մարտի 15-ին նախատեսված է եղել որոնողական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:

ԱԻՊԾ-ից նշում են, որ եթե ձյուն չգա ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքները կվերսկսվեն մարտի 16-ին:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---