Վրաստանում պահանջել են դադարեցնել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցումը

Վրաստանում պահանջել են դադարեցնել թուրքական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցումը

PanARMENIAN.Net - Վրաստանի Քութայիս քաղաքի կենտրոնական հրապարակում մարտի 14-ին բազմահազարանոց ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջում էին, որ թուրքական Enka Riniubels ընկերությունը լքի Ռիոնիի կիրճը, որտեղ նախատեսվում է ՀԷԿ-եր կառուցել։

Ցուցարարները պահանջել են Վրաստանի կառավարությունից չեղարկել Նամախվանի ՀԷԿ կասկադի կառուցման մասին որոշումը, գրում է Sputnik Georgia-ն։

Ակցիային միացել էին բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստներն ու քաղաքական գործիչները: Նրանց պահանջներից մեկն էլ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականն էր:

Բողոքի ակցիները շինարարության դեմ անցկացվում են արդեն 4-րդ ամիսը։ Ցուցարարները վրաններ են տեղադրել շինարարական աշխատանքների հարևանությամբ։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---