«Հայաստան» հիմնադրամ․ $8 մլն-ի յուրացման լուրը կեղծ է![]() 15 մարտի 2021 - 15:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը $8 մլն չի կանխիկացրել ու չի յուրացրել, տարածված լուրը կեղծ է, հերքել են հիմնադրամից։ Հիմնադրամից նշել են, թե «անհեթեթություն է և ապատեղեկատվություն» է լուրը, իբրև միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը։ Այդ աուդիտը դեռ ընթացքի մեջ է և չի ավարտվել։ «Տարածված մյուս պնդումն առ այն, որ Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է, ևս կեղծ տեղեկատվություն է»,- ասվում է հաղորդագրությունում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի դեմ սանձազերծված պատերազմից ամբողջ ընթացքում ու դրանից հետո դրամահավաք է իրականացնում՝ հումանիտար կարիքների համար։ Հիմնադրամի ծախսերի մասին հաշվետվություններ ներկայացնելու պահանջ ավելի վաղ դնում էին նաև ընդդիմանդիր խմբակցությունների պատգամավորները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |