Քոչարյան․ Գալստյանն առնվազն 5 օր էլ կկատարի ԳՇ պետի պարտականությունները![]() 15 մարտի 2021 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ստեփան Գալստյանն առնվազն ևս 5 օր կշարունակի կատարել ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի պարտականությունները։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտարարել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, գրում է Sputnik Արմենիան։ Այդ մասին Քոչարյանն ասել է՝ անդրադառնալով ռազմական դրությունը չեղարկելու ընդդիմության առաջարկին։ Նա ասել է, որ այդ հարցի վերաբերյալ պետք է իմանալ նաև պաշտպանության գերատեսչության կարծիքը։ «ԳՇ պետ դեռևս չունենք, Գալստյանն առնվազն ևս 5 օր կշարունակի պաշտոնավարել, բայց ՊՆ ղեկավար ունենք, որի կարծիքը պետք է իմանալ»,- ասել է նա։ Երկրում գործող ռազմական դրությունը չեղարկելու առաջարկով հանդես էր եկել ԱԺ ԲՀԿ խմբակցությունը։ Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |