Արցախում քննարկել են նոր ենթակառուցվածքային ծրագրերի խնդիրները![]() 15 մարտի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը քննարկել են ԱՀ-ում իրականացվող և նոր ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող խնդիրները։ Քննարկվել են նաև ռազմական գործողությունների ընթացքում կորուստներ և վնասներ կրած Արցախի կազմակերպություններին և ՓՄՁ-ին աջակցելու հնարավորությունները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արցախի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցության հնարավորություններին ու ձևերին: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ԱՀ պետական և մասնավոր հատվածի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված և համատեղ ուսուցման ու վերապատրաստման միջոցառումներին (այդ թվում՝ առցանց եղանակով) մասնակցության հնարարվորությունը: Էկոնոմիկայի նախարարության պատվիրակության անդամներն Արցախում հանդիպումներ են ունեցել նաև ԱՀ գյուղմթերքի վերամշակման և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությունները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |