SIPRI. 2019-ին ՀՀ-ն $190 մլն է ծախսել մարտական ավիացիայի վրա![]() 16 մարտի 2021 - 10:43 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանը $190 միլիոն է ծախսել մարտական ավիացիայի վրա, ասվում է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) զեկույցում։ Նշված գումարը, հավանաբար, ծախսվել է ՀՀ ՌՕՈւ համար ռուսական արտադրության Սու-30ՍՄ ինքնաթիռների վրա։ ՀՀ-ն գնել է 4 հատ ինքնաթիռ։ Չի բացառվում նաև, որ ՀՀ-ն գնած լինի որոշ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր, սակայն դրանց մասին զեկույցում չի նշվում։ Զեկույցում չկան տվյալներ 2020-ի ներկրման ծավալի մասին, սակայն նշվում է, որ 2019-ին այդ գումարը կազմել է $248 մլն՝ ներառյալ նշված ինքնաթիռների վրա ծախսված միջոցները, ինչպես նաև ՀՕՊ համակարգերի համար նախատեսված $41 միլիոնն ու հրթիռների՝ $17 միլիոնը։ Զեկույցում նշվում է, որ 2016-2020թթ․ ՀՀ ներկրվող սպառազինության 94% բաժին է ընկել ՌԴ-ին` միայն 2019-ին կազմելով $228, իսկ մնացածը գնվել է Հորդանանից։ Վերջին տարիներին Ադրբեջանը ևս խոշոր գնումներ է կատարել՝ սպառազինության մեծ խմբաքանակներ ներկրելով, որից 69%-ը՝ Իսրայելից, թեև, ինչպես նշվում է զեկույցում, Բաքուն սպառիչ տվյալներ չի ներկայացրել զենքի գնումների վերաբերյալ։ Ըստ զեկույցի՝ զենքի և ռազմատեխնիկայի վաճառքի առաջատարն աշխարհում ԱՄՆ-ն է, իսկ գնումների ծավալով՝ Սաուդյան Արաբիան։ Ընդհանուր առմամբ, սպառազինության միջազգային առևտրի ծավալները 2016-2020թթ․ նախորդ 5-ամյա շրջանի ցուցանիշների համեմատ չեն փոխվել՝ զենքի խոշորագույն 5 մատակարարից 3-ի՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի մասով առաքումների զգալի աճը մեծապես հատուցվել է ՌԴ և Չինաստանի կողմից զենքի արտահանման կրճատմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |