Պայմանագրայինների տարիքային շեմը կարող է բարձրացվել 63-ի․ Նախագիծն ԱԺ հանձնաժողովում հավանություն է ստացել![]() 15 մարտի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Պայմանագրային զինծառայողների տարիքային առավելագույն շեմն առաջարկվում է 45-ից դարձնել 63, նախագիծն արժանացել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Հանձնաժողովում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նույն նախագծով ԼՀԿ-ն նաև առաջարկում է միջին մասնագիտական ծրագրով սովորող և պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներին ևս 19 տարեկանը լրանալուց հետո հնարավորություն տալ շարունակելու և ավարտին հասցնելու ուսումը։ Օրենքի նախագծի լրամշակված տարբերակը դրական եզրակացություն է ստացել։ Գործող օրենքով տարկետման իրավունքը տրվում է հանրակրթական կամ նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորողներին, որը, ըստ հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի, խտրական վերաբերմունք է։
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում տարբեր մակարդակներով քննարկվում է բանակին առնչվող բարեփոխումների անհրաժեշտությունը։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |