Իսլանդիայի և Ռումինիայի հետ ՀՀ հավաքականի հանդիպումների տոմսերն արդեն վաճառվում են![]() 15 մարտի 2021 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 15-ից մեկնարկել է Հայաստան-Իսլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում։ Նույն օրը հասանելի կլինեն նաև Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը, տեղեկացնում է Ֆուտբոլի ֆեդերացիան։ Տոմսերը հասանելի են նաև առցանց։ Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Աշխարհի առաջնության ընտրական փուլում կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ: Covid-19-ի սահմանափակումներից ելնելով՝ մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Իսլանդիա և մարտի 31-ին կայանալիք Հայաստան-Ռումինիա հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու: Սահմանվել են տոմսերի հետևյալ գները՝ Հարավային և Հյուսիսային տրիբունաներ՝ 2000 դրամ Արևելյան տրիբունա՝ 5000 (եզրերում) և 7000 (կենտրոնական) դրամ Արևմտյան տրիբունա՝ 8000 (եզրերում) և 10,000 (կենտրոնական) դրամ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |