Տեր-Պետրոսյան․ Փաշինյանը պետք է հրաժարական տա ու արտերկրում ապաստանի![]() 16 մարտի 2021 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ ՀՀ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ մասին է հայտարարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, «որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»։ Տեր-Պետրոսյանը հայտնել է այդ միտքը Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից հայտնած ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման 3 տարբերակի հետ հեռակա բանավեճում։ Ըստ Մանուկյանի՝ իրավիճակը հանգուցալուծվելու է կամ ռազմական հեղաշրջմամբ, կամ Շարժման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելու միջոցով, և վերջինիս իշխանության օրոք ընտրությունների անցկացման անթույլատրելիությամբ։ Նշելով, որ բանակը մերժել է հակասահմանադրական հեղաշրջման ճանապարհն ու Շարժումը 4 ամսում ցույց տվեց, որ չի վայելում ժողովրդի աջակցությունը, Տեր-Պետրոսյանը գրել է՝ համաձայն է Մանուկյանի երրորդ՝ վերոնշյալ դիտարկման հետ․ «Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչո՞ւ. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը», - նշել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |