ՀՀ կառավարական պատվիրակությունը Մոսկվա կմեկնի

ՀՀ կառավարական պատվիրակությունը Մոսկվա կմեկնի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարական պատվիրակություը Ռուսաստան կգործուղվի՝ այցը տեղի կունենա մարտի 16-18-ը։

Գործուղման նպատակը հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերի քննարկումն է։

Պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կազմում ընդգրկվել են նաև Դավիթ Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին կներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---