ՌԴ-ն մտահոգ է սիրիական Ռաքքա Թուրքիայի ռազմատեխնիկայի տեղափոխմամբ

ՌԴ-ն մտահոգ է սիրիական Ռաքքա Թուրքիայի ռազմատեխնիկայի տեղափոխմամբ

PanARMENIAN.Net - ՌԴ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի տվյալներով՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է տեղափոխել սիրիական Ռաքքա և ամրաշինական աշխատանքներ է կատարում Այն Իսա բնակավայրի մոտի հենակետերում։ Այդ մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Ռուսական կողմը չափազանց մտահոգված է Թուրքիայի ԶՈւ ռազմատեխնիկայի տեղափոխմամբ և ամրաշինական աշխատանքներով։ Նման գործողությունները խախտում են ստատւս քվոն, որը հաստատվել է Փոխըմբռնման մասին հուշագրով, և խարխլում է երկու կողմի ջանքերը սիրիական հակամարտության հանգուցալուծման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Անկարայի՝ մարտի 14-ին Սիրիայի հյուսիսում թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքները հրթիռակոծվել են։ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, թե դրանք արձակվել են Քվայրես ռազմական օդանավակայանից քաղաքացիական վայրերի ուղղությամբ, որի արդյունքում խաղաղ բնակիչներ են տուժել։ Անկարան հայտարարել է, թե շփում է ունեցել ՌԴ կառավարության հետ՝ հորդորելով դադարեցնել հրթիռակոծումը Դամասկոսի կողմից վերահսկվող տարածքից։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---