ԱԱԾ փոխտնօրենը՝ Իրանում հայտնված Boeing-ի մասին․ Զավթման մեղադրանքով քրգործ կա![]() 16 մարտի 2021 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայկական Fly Armenia Airways ընկերության վարձակալած և նախնական թռիչքուղու շեղման հետևանքով Իրանում հայտնված Boeing ինքնաթիռի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել օդանավի զավթման մեղադրանքով, հայտնել է ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Քրգործը հարուցվել է ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշված հոդվածը վերաբերում է օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։ Հարությունյանի խոսքով՝ այժմ աշխատանք է տարվում օդանավի վերադարձի ուղղությամբ։ ԱԱԾ փոխտնօրենը նշել է, որ իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա, որ օդանավը պետք է վերադարձվի, իր կարծիքով՝ տեխնիկական խնդիրներ կան։ Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության և գիտության։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ ԱՄՆ դեսպանատնից նշել էին, որ տեղյակ են հայկական ինքնաթիռի՝ Իրանում գտնվելու մասին։ Դեսպանատնից հիշեցրել էին, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |