Եվրախորհրդարանը հաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից վարձկանների ներառումը ԼՂ դեմ պատերազմում

Եվրախորհրդարանը հաստատել  և դատապարտել է Թուրքիայի կողմից վարձկանների ներառումը ԼՂ դեմ պատերազմում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հաստատել և դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներառումը ԼՂ դեմ պատերազմում։ Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի մարտի 11-ի բանաձևում։

Մանավորապես, բանաձևում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տվյալներով «Թուրքիան սիրիացի վարձկանների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ»։

Եվրախորհրդարանը դատապարտել է նման գործողությունները։

«Եվրոպական խորհրդարանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներառումը Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, ինչը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի խախտում»,-ասվում է բանաձևում։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման մասին խոսել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի ԱԳՆ-ն։ Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի» տվյալներով 44-օրյա պատերազմում հայկական ուժերի դեմ մոտ 2,600 սիրիացի զինյալ է կռվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---