Զախարովա․ Մոսկվայի պայմանագիրը 100 տարում չի կորցրել իր քաղաքական և պատմական նշանակությունը16 մարտի 2021 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ․պայմանագրի մասին, ասել է, որ Մոսկվայի պայմանագիրը 100 տարում չի կորցրել իր քաղաքական և պատմական նշանակությունը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն պատրաստ է զարգացնել Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունը բոլոր ուղղություններով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ այդ պայմանագիրը հիմնարար փաստաղթղթերից է, որը հիմք է դրել երկու երկրների միջև հարաբերություններին։ «Հաստատում ենք, որ պատրաստ ենք զարգացնել Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունը բոլոր ուղղություններով, ընդլայնելու առևտրատնտեսական և ներդրումյաին գործակցությունը, հեռանկարայաին նախագծերի իրականացումը էներգետիկայում, արդյունաբերությունում և ենթակառուցվածքներում, կատարելագործելու մշակութային և հումանիտար շփումներն ու փոխանակումները»,-ասել է Զախարովան։ Ըստ նրա, «հավատարմությունը Մոսկվայի պայմանագրի ոգուն և սկզբունքներին, որն անցած 100 տարում չի կորցրել իր քաղաքական և պատմական նշանակությունը, գրավական է հանդիսանում ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման համար»։ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ․ մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրն» է, որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի ժամանակ։ Պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից և այլն։ Ընթերցեք նաև․ 7 կուսակցություն կոչ է անում դիմել ՌԴ-ին՝ Մոսկվայի պայմանագրի չեղարկման հարցով Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |