Ալիևը Ֆիզուլի-Հադրութ մայրուղու կառուցման հիմքն է դրել

Ալիևը Ֆիզուլի-Հադրութ մայրուղու կառուցման հիմքն է դրել

PanARMENIAN.Net - Մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրել է Ֆիզուլի-Հադրութ մայրուղու կառուցման հիմքը, փոխանցում է Minval.az-ը:

Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և աղջկա՝ Լեյլայի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին անցած տարածքներ՝ Վարանդայի (Ֆիզուլի) և Մարտունիի շրջաններ, Հադրութում բարձրացրել Ադրբեջանի դրոշը:

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական կողմին են անցել Արցախի մի շարք շրջաններ։ Ըստ դրա՝ հայկական կողմը հետ է քաշել զորքերն Աղդամից, Քարվաճառից և Լաչինից, Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերում: ՌԴ խաղաղապահները տեղակայվել են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---