Թովմասյան․ Իրավապահներն ուսումնասիրել են գործունեությունս, որևէ կասկած չի եղել![]() 16 մարտի 2021 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ իրավապահները մանրամասն ուսումնասիրել են պատգամավորական իր գործունեությունը՝ անցյալը, որը քրեաիրավական բնույթի կասկած չի առաջացրել, փոխանցում է Pastinfo-ն։ Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե իրավապահները մտադիր են քրգործ հարուցել «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Թովմասյանի դեմ՝ հարկերից խուսափելու համար։ «Ես ունեմ ընդամենը մեկ ընկերություն՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության ՍՊԸ-ն, որի գործունեությունը 10 տարի բոլորիդ առջև է։ Բոլոր իշխանությունները եկել, մանրամասն ստուգել են մեզ մշտապես և որևէ անգամ որևէ բան չեն գտել։ Հիմարություն է մտածել, որ կարելի է «Թագուհի Թովմասյան» անունը և «անօրինական» բառը գրել նույն նախադասության մեջ։ Եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի, ես կբացատրեմ՝ որը որից հետո կլինի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս մեթոդներով որևէ մեկի հետ խոսելը պատիվ չի բերում»,- ասել է Թովմասյանը։ Պատգամավորը «Իմ քայլից» դուրս է եկել պատերազմի ավարտից հետո, սակայն մանդատը վայր չի դրել։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |