ԿԲ․ Զոհվածների և նրանց հարազատների վարկերը ներվում են՝ մոտ 2 մլրդ դրամն արդեն ներվել է![]() 16 մարտի 2021 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում զոհվածների և նրանց հարազատների վարկերը ներվում են, արդեն մոտ 2 միլիարդ դրամի վարկ է ներվել: «Իմ ունեցած վերջին տվյալների համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր վերանայել են կամ ներել են, շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը»,- ասել է նա, տեղեկացնում է Panorama.am-ը։ «Մեր գնահատականներով՝ այդ պրոցեսները դեռ շարունակվելու են, մոտավորապես 3 միլիարդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ աջակցություն կամ օժանդակություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանքիներին և նրանց հարազատներին»,- ասել է Գալստյանը: Նա նաև հստակեցրել է. «Կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ում ընդունված օրինագիծը վերաբերում է այն դրվագին, որ եթե բանկերի կողմից ներվում են կամ ինչ որ կերպով ընդառաջում են վարկերի մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են, այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով որ ներումներն իրականացվել են»,-ասել է նա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |