Հայ մարզիկներն անհաջող ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում 7 մարտի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկներն ավարտեցին իրենց ելույթները փակ տարածքում Եվրոպայի թեթեւ աթլետիկայի 30-րդ առաջնությունում, որն անցնում էր մարտի 6-8-ը Թուրինում: Այսօր Արսեն Սարգսյանն անհաջող ելույթ ունեցավ եւ 7,53մ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը խմբում եւ 20-րդ տեղը ընդհանուր ստուգարքում (28 մասնակից) հեռացատկում, այդպիսով դուրս մնալով առաջնությունից որակավորման փուլում: Որակավորման փուլի լավագույն մարզիկներն էին Սեբաստյան Բայերն ու Ուինտեր Նիլսը, որոնք ցատկեցին համապատասխանաբար 8,12մ եւ 8,04 մ: Այս մարզաձեւում եզրափակիչ են դուրս գալիս որակավորման փուլում առաջին ութնյակում տեղ զբաղեցրած մարզիկները: Հիշեցնենք, որ երեկ եռացատկ մարզաձեւում իր ելույթներն ավարտեց Հայաստանի ներկայացուցիչ Հայկանուշ Բեկլարյանը, որը 12,57մ արդյունքով զբաղեցրեց վերջին տեղը եւ դուրս մնաց որակավորման փուլից: 2009թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցումներն ու փակման արարողությունը տեղի կունենան մարտի 8-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |