Ռուսական գազը ժամանակավոր Ադրբեջանով ՀՀ կհասնի

Ռուսական գազը ժամանակավոր Ադրբեջանով ՀՀ կհասնի

PanARMENIAN.Net - Ռուսական գազը ժամանակավոր Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով՝ մինչև Վրաստանի հետ սահմանը, տեղեկացնում է «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը։

Ըստ ընկերության` դա պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներով, որոնք մոտ 3 շաբաթ կտևեն։

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման վերաբերյալ։

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո գազը կրկին կտեղափոխվի նախկին երթուղով՝ ՌԴ-Վրաստանի սահմանով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---