Սիմոնյան․ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն անհեթեթ էր

Սիմոնյան․ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն անհեթեթ էր

PanARMENIAN.Net - Անհեթեթություն էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ապաստանի արտերկրում, հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Factor.am-ը։

ԱԺ փոխխոսնակի չի ցանկացել մեկնաբանել Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ հարգելով նրա անձը։ Սիմոնյանի խոսքով՝ Տեր-Պետրոսյանը մրցման մեջ է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։

«Պարոն Տեր-Պետրոսյանը, վերաիմաստավորելով անցյալը, ապագա գնալուց պետք է նախ խոսի 1996 թվականի ընտրությունների իր գնահատականի մասին, այդ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ու դրանցում իր ունեցած դերի մասին և նոր դրանից հետո խոսի»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավոր կեղծմանը։

Տեր-Պետրոսյանը մարտի 15-ին հայտարարել էր, թե Փաշինյանը պետք է հրաժարական տա ու ապաստանի այլ երկրում։ Ըստ նրա՝ այս պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, «որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»։

Ընթերցեք նաև․ «Անբովանդակից» մինչև «ապշելի ու լկտի». Իշխանության արձագանքը՝ Տեր-Պետրոսյանի խոսքերին

 Ուշագրավ
---