Հայաստանի ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի17 մարտի 2021 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մարինա Հակոբյանը նշանակվել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն: Մինչև այս Հակոբյանը զբաղեցնում էր Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը։ Պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը դադարեցրել է պաշտոնավարումը 2020-ի հունիսին։ «Հեռանկարային գաղափարների, ստեղծագործ ծրագրերի, արդիական նախագծերի, ինչպես նաև բազմակողմանի և արդյունավետ համագործակցությունների նոր շրջափուլ է սկսվում 100-ամյա պատմություն ունեցող մեր թանգարանում»,- ասվում է թանգարանի հաղորդագրութան մեջ։ Պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանի շրջանակում մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր կիրականացվեն։ 1921 թվականին Երևանի Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվել է Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Մոտ 40,000 մշակութային արժեքներից յուրաքանչյուրը՝ ամենահին ցուցանմուշից (մ․թ․ ա․ 1-ին հազարամյակ) մինչև Կոմիտասին պատկերող խորհրդանշական դիմանկար (2019), ուրույն վկայությունն է իր ժամանակաշրջանի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |