Անգլիայում փչացրել են Բենքսիի գրաֆիտին՝ աջակցելով նրա մրցակցին

Անգլիայում փչացրել են Բենքսիի գրաֆիտին՝ աջակցելով նրա մրցակցին

PanARMENIAN.Net - Անգլիայում փչացրել են հայտնի նկարիչ Բենքսիի գրաֆիտին, որն արվել է Ռեդինգթոնի բանտի պատին, որտեղ ժամանակին ազատազրված է եղել Օսկար Ուայդը։ Գրաֆիտին վնասել են Բենքսիի մրցակիցների կողմնակիցները՝ նրանք գրել են Team Robbo (Ռոբբոյի թիմը)։ Դա հղում է նկարիչ Ջոն «Արքա» Ռոբբոյին։

Բենքսին պատկերել է կալանավորի հանդերձանքով մարդու, որն իջնում է պարան դարձրած սավանով, որը գետնին մոտ վերածվում է տպագիր մեքենայից ձգվող տեքստի։ Իր աշխատանքը Բենքսին անվանել է «Ստեղագործական փախուստ», գրում է Meduza-ն։

Նկարը հայտնվել է մի շրջանում, երբ որոշվում է Ռեդինգթոնի բանտի հետագա ճակատագիրը։ Այժմ այն պատկանում է արդարադատության նախարարությանը, բայց շենքն ուզում է գնել Ռեդինգթոնի քաղխորհուրդը և վերածել մշակութային և գեղարվեստի կենտրոնի։

Նկարիչների դիմակայությունը սկսվել է 2009-ին, երբ Բենքսին իր գործը պատկերել էր Ռոբբո Արքայի նկարի վրայից։ Այդ մասին նույնիսկ հեռուստաֆիլմ է նկարահանվել՝ Graffiti Wars (2011)։ Ռոբբո Արքան մահացել է 2014-ին։

Photo. Paul Childs / Reuters / Scanpix / LETA
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---