Ալիևը մտադիր է Հադրութում «վերականգնել աղվանական եկեղեցին»՝ ջնջելով հայերեն գրությունները![]() 17 մարտի 2021 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը սպառնում է ջնջել հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով», գրում է Minval.az-ը։ Ալիևն ավելի հեռուն է գնացել և ասել է, որ միջնադարյա եկեղեցին «աղբանոցի ու ամբարի» է նման։ Նա մեղադրել է հայերին իր բնորոշմամբ «աղվանական եկեղեցին» պղծելու մեջ և խոստացել է «վերականգնել» այն։ Հադրութի Ծակուռի գյուղի ամենակարևոր հուշարձանը Ծաղկավանք վանական համալիրն է (XII դար), որից միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին է պահպանվել։ Ըստ ամենահին խաչքարի, այն դասվում է 1198 թվականին է և տարբերվում է իր կլոր պորտալով (դռնով)։ Եկեղեցին Արցախի միջնադարյա ճարտարապետական ու մշակույթի գլուխ֊գործոցն է և ընդգրկվել է Շ. Մկրտչյանի հանրագիտական գործի մեջ, որը վերաբերվում է Արցախի պատմամշակույթային հուշարձաններին։ Ադրբեջանում որդեգրել են հայկական եկեղեցիները աղվանական հայտարարելու տեսությունը և դա օգտագործելով` փորձում են հանել հայերին Կովկասի պատմությունից։ ![]() ![]() Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() |