Covid-19-ի պատճառով ԶՈւ-ում արձակուրդների սահմանափակումներ կան![]() 18 մարտի 2021 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում ՀՀ-ում Covid-19-ի դեպքերի աճով պայմանավորված, Զինված ուժերում արձակուրդների սահմանափակումներ են սահմանվել։ Զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020-ի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները։ Բացառություն են կազմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված (ընտանիքի անդամի՝ կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերը: Հայաստանում մարտի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 180,141-ի։ Փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 9000-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |