Մասնագիտական կողմնորոշումից մինչև անձնական օգնականի ծրագիր․ Սոցաջակցություն՝ պատերազմից հաշմանդամություն ստացածներին![]() 18 մարտի 2021 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է զինծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ հասարակական կյանքում ներառվելուն նպաստող սոցիալական, զբաղվածության, առողջապահական, մշակութային, կրթական և տնտեսական ծրագրեր և միջոցառումներ, նախատեսվում է սկզբնական փուլում այդ նպատակով ստեղծել անկախ կյանքի կենտրոն՝ 6 մարզում։ Նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է արցախյան վերջին պատերազմի հետևանքով և առհասարակ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից։ «Ծրագրով մշակվել են գործողություններ՝ ուղղված զինծառայության հետևանքով համանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման և անկախ կյանքի ապահովմանը՝ սոցիալական, զբաղվածության, առողջապահական, մշակութային, կրթական և տնտեսական ծրագրեր և միջոցառումներով։ Միջազգային լավագույն փորձի վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն հաշմանդամություն ձեռք բերածներին։ Այդ կենտրոնում կիրականացվեն մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման, ինքնուրույն կեցավարման, անձնական օգնականի ծրագրեր»,- հայտարարել է նա։ Ըստ նախարարի՝ ՀՀ-ում առաջին փուլում այդ կենտրոնները 6 մարզում կստեղծվեն՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցողների թիվը։ Առաքելյանը նշել է նաև՝ զինծառայողների միջավայրն ու անհատական այլ խնդիրներ կարող են խոչընդոտել ինքնուրույն կյանք վարելուն, իսկ սոցիալական ներառման միջոցառումները դեռ բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցություն ապահովելու համար։ PanARMENIAN.Net ին նախարարությունից հայտնեցին, որ մարտի 17-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած 826 անձի համար հաշմանդամության խումբ է սահմանվել: Նրանցից 99-ը առաջին խումբ, 241-ը՝ երկրորդ, 486-ը՝ երրորդ։ Նախարարությունից հավելեցին նաև, որ պատերազմի պատճառով հաշմանդամության խումբ ստացածների թվում քաղաքացիական անձինք ու զինծառայողները տարբերակված չեն։ Նախարարը, խոսելով պատերազմում վիրավորված և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին անհատական պրոթեզների դրամադրումից՝ նշել է, որ գործընթացը շարունակվում է, իսկ պրոթեզներ ձեռք բերելիս գնային որևէ սահմանափակում չի լինելու՝ դրանք ձեռք են բերվելու ըստ զինծառայողի անհատական կարիքի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |