65-ն անց անձանց շրջանում Covid-19-ով կրկին վարակվելու ռիսկն ավելի մեծ է18 մարտի 2021 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Դանիայի մոտ կես միլիոն բնակիչների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ն անց անձանց շրջանում Covid-19-ով կրկին վարակվելու ռիսկն ավելի մեծ է։ Հետազոտությունը հրապարակվել է Lancet հանդեսում։ Կրկնակի վարակման ռիսկը գիտնականները որոշել են՝ վերլուծելով կորոնավիուսի ՊՇՌ կրկնակի թեստերի ադրյունքները, որոնք կիրառվել են Դանիայում 2020թ․ սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում, գրում է ՏԱՍՍ-ը։ Պարզվել է, որ թեստավորման առաջին փուլում կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 0.65%-ը վարակվել է երկրորդ անգամ, իսկ առաջին թեստավորման բացասական արդյունքով անձանց շրջանում՝ 3.27%-ը։ Ելնելով դրանից, գիտնականները կարծում են, որ կրկնավարակից պաշտպանությունը 80%. Է։ Սակայն 65-ն անց անձանց շրջանում այդ պաշտպանությունն ընդամենը 47.1% տոկոս է։ Գիտնականները հորդորում են հույսը չդնել բնական իմունիտետի վրա և պատվաստվել՝ առավել հուսալի և տևական պաշտպանություն ապահովելով կրկնակի վարակումից։ Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը (EMA) արտոնագրել է կորոնավիրուսի դեմ Moderna, AstraZeneca, Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութերը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |