Թուրքիան պետք է նոր ճանապարհ գտնի դեպի ԵՄ 8 մարտի 2009 - 01:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է շտապ բարեփոխի իր դատական համակարգը, վերացնի մարդու իրավունքների ոլորտում առկա բոլոր թերությունները եւ հստակ միջոցներ ձեռնարկի ԵՄ մտնելու ճանապարհին: Այդ մասին ասվում է Իմաստունների ռազմավարական հետազոտությունների թուրքական Կենտրոնի (BiLGESAM) հրապարակած զեկույցում:«Խոսքի ազատության իրավունքի խախտման եւ դավանանքի պատճառով Թուրքիան վաղուց արդեն ԵՄ կողմից խիստ քննադատության առարկա է դարձել: Եվրամիություն մտնելու գործընթացի շրջանակներում երկրում իրագործված բարեփոխումները բավական չեն»,- նշվում է Կենտրոնի զեկույցում: Դրանում նաեւ ասվում է, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մեջ ներմուծված ուղղումները մակերեսային էին եւ միայն նոր խնդիրներ ստեղծեցին: «Դատական իշխանությունը պետք է փակ լինի սուբյեկտիվության համար, եւ արդարադատության ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի վճիռներ կայացնելուց, որոնք հիմնված են իրենց սեփական գաղափարախոսության վրա»,- ընդգծվում է Կենտրոնի զեկույցում, գրում է Today's Zaman թուրքական թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |