Ռուբեն Մեհրաբյան. Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի, եւ բոլորը գիտեն այդ մասին 9 մարտի 2009 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Նավթի գների անկումից եւ համաշխարհային տնտեսության կոլլապսից հետո տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունն անցել է երկրորդական պլան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Եթե մի քանի ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր էր ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանկարգավորման շուրջ բանակցային գործընթացի արագացման ուղղությամբ, ապա այժմ տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջան հաճախակի դարձած այցերն արդարացում են հանդիսանում ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի «անփոխարինելիության» համար, ում հնարավոր է փոխարինի ԱՄՆ նոր վարչակազմը: Սակայն հարկավոր չէ ձեւացնել, թե առանց Բրայզայի հակամարտությունը չի կարգավորվի: Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի, եւ բոլորը գիտեն այդ մասին», - ասել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |