ԱԻՆ․ Փակ ճանապարհներ կան, մի քանի մարզում ձյուն է տեղում

ԱԻՆ․ Փակ ճանապարհներ կան, մի քանի մարզում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Հայաստանում կան փակ ճանապարհներ, փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ճանապարհին, «Մեղրու սար» (բուք) կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ միայն կցորդիչով բեռնատարների համար։

Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ տեղ մերկասառույց է։

Երևան-Սևան ճանապարհի մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---