«Ռոստելեկոմը» միացել է «Նոր էջ» նախագծին19 մարտի 2021 - 12:22 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ» ընկերությունը, բարձր գնահատելով հայ զինվորի սխրանքը, շարունակում է հնարավոր բոլոր միջոցներով կանգնել հայոց բանակի և հայ զինվորի կողքին։ Ընկերությունը միացել է «Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիայի» նախաձեռնությամբ իրականացվող «Նոր էջ» նախագծին։ Այս քայլով ընկերությունն իր ներդրումն է բերում երիտասարդ զինվորների՝ լիարժեք կյանք վերադառնալու գործին։ «Ռոստելեկոմ» ընկերության մասնագետների օգնությամբ պատերազմի մասնակից երիտասարդ զինվորները կմասնագիտանան, ձեռք կբերեն ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ու գիտելիքներ և կանցնեն աշխատանքի։ «Մենք՝ որպես հեռահաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպություն, միացել ենք «Նոր էջ» ծրագրին՝ հնարավորինս աջակցելու հայ երիտասարդ զինվորներին՝ երբեք ինքնավստահությունը չկորցնելու և հաստատակամ առաջ շարժվելու գործում։ Մենք պատրաստ ենք կանգնելու թիրախային խմբում գտնվող երիտասարդների կողքին՝ աշխատաշուկայում իրենց մրցունակությունը վերագտնելու ճանապարհին։ Բոլոր ընկերություններին հորդորում ենք միանալ այս հիանալի ծրագրին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը մեկնարկել է հունվարին։ Այն միտված է աջակցելու անձանց, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին և զորացրվել են: Ծրագրի շրջանակում ներառվելու է 18-30 տարեկան մոտ 1000 երիտասարդ, որոնց հետ անցկացվելու են մասնագիտական հարցազրույցներ։ Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կազմակերպվելու են մասնագիտական կողմնորոշման ծրագրեր, ուսուցման և զարգացման դասընթացներ: «Նոր էջ» նախագիծը համագործակցելու է մոտ 500 կազմակերպությունների և կառույցների հետ, որոնց պահանջներից ելնելով, կձևավորվեն և կիրականացվեն ուսուցման, զարգացման և ուղղորդման թիրախային ծրագրեր: Նախագիծը նախաձեռնել և մշակել է «Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան» ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |