Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը` կայծակնային շախմատի աշխարհի ուս.առաջնության հաղթողներ![]() 19 մարտի 2021 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայկ Մարտիրոսյանը և Աննա Սարգսյանը դարձել են կայծակնային շախմատի աշխարհի ուսանողական առաջնության հաղթողներ: Մրցաշարն անցկացվում էր առաջին անգամ, առցանց։ Տղամարդկանց պայքարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող, գրոսմայստեր Հայկ Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 5.5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձել է մրցաշարի հաղթող, գրում է «Առավոտը»։ Կանանց պայքարում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչ, կանանց միջազգային գրոսմայստեր Աննա Սարգսյանը հաղթել է ՝ վաստակելով 6 միավոր։ Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի 2021թ․ չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը՝ նա 3.5 միավորով եզրափակել է տղաների լավագույն հնգյակը: Եզրափակչին մասնակցելու իրավունք ստացել էին նախնական մրցաշարում տղաների և աղջիկների ութական լավագույնները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |