Սիմոնյան․ Մինչև ընտրությունները վարչապետի ԺՊ կլինի Փաշինյանը![]() 19 մարտի 2021 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Փաշինյանը լինելու է ժամանակավոր պաշտոնակատար, այլ սցենար չի քննարկվել»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Սիմոնյանի կարծիքով` առաջիկա ընտրություններում իշխանական ուժի հաղթելու շանսերը բարձր են։ «Բնական է` մեր վարկանիշը նվազել է, բայց քարոզարշավի ժամանակ մենք կներկայացնենք, թե ինչու մարդիկ պետք է մեզ ընտրեն։ Իհարկե, կան հիասթափություններ, մարդիկ կան, որ բարկացած են մեզ վրա, բայց վստահ եմ, որ մենք ենք հաղթելու»,- հայտարարել է Սիմոնյանը։ Նա չի բացառել նաև ընտրություններից առաջ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը։ Մարտի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |