Morning Star․ Ալիևը պահանջում է ջնջել հայկական հետքը ԼՂ օկուպացրած տարածքում

Morning Star․ Ալիևը պահանջում է ջնջել հայկական հետքը ԼՂ օկուպացրած տարածքում

PanARMENIAN.Net - Բրիտանական Morning Star-ը, անդրադառնալով Իլհամ Ալիևի այցին Հադրութի շրջան, գրել է, որ Ադրբեջանի նախագահը մարտի 17-ին խոստացել է ջնջել բոլոր հայկական հետքերը այն տարածքներից, որոնք հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի տակ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ տեղի ունեցած հակամարտության ավարտից հետո:

Պարբերականը նշել է, որ Ալիևը լուսանկարվել է օկուպացված Հադրութի շրջանում, որտեղ սպառնում էր ջնջել 12-րդ դարի եկեղեցու հայկական արձանագրությունները՝ դրանք անվանելով «կեղծ»:

«Ալիևը, որը պատմության գիտությունների դոկտորի աստիճան ունի, այցելելով Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել է, թե «հայերը ցանկացել են հայկականացնել եկեղեցին՝ հայկական արձանագրություններ թողնելով»։ Նա ասել է նաև, թե «եկեղեցին ախոռի է նման և աղբանոցի»՝ մեղադրելով հայերին, իր բնորոշոմամբ, «աղվանական եկեղեցին» պղծելու մեջ և խոստանալով վերականգնել այն»,-գրում է պարբերականը։

Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանի «բռնապետ կառավարչի կողմից մշակույթի ոչնչացումը կարելի է համեմատել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ, երբ օսմանյան զորքերը սիստեմատիկորեն բնաջնջեցին 1․5 միլիոն տղամարդկանց, կանանց ու երեխաների»:

Ըստ գնահատականների, 1915-1922 թվականներին ոչնչացվել է 1036 հայկական եկեղեցի և վանք:

Ադրբեջանը սպառնացել է ջնջել հայալեզու գրությունները Հադրութի XII դարի եկեղեցուց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանի հսկողության տակ անցած Հադրութի Ծակուռի գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին։ Նա հայտարարել է, թե հայերն «ուզում էին յուրացնել այն հայերեն գրություններ թողնելով»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---