Մարուքյանը` արտահերթի շուրջ կարծիքների մասին․ Վերջապես կողմնորոշվեք` ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց19 մարտի 2021 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներին, հորդորել է վերջապես կողմնորոշվել՝ ինչ էին ուզում, որ այդպես էլ չստացվեց։ «Քանի կար, բոլորն ասում էին՝ խնդրում ենք, մի բան արեք, մի լուծում գտեք երկիրը ցնցումներից հանելու համար, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք, որ ժողովուրդը որոշի, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու։ Մենք գնացինք բոլոր հնարավոր զիջումներին, և ահա, արտահերթ ընտրությունների օրը հայտարարված է, տեսնում ենք հայտարարություններ, որ այդ ընտրությունները լինելու են ամենավատը, ամենախայտառակը, ամենակեղծվողը և այլն։ Լավ, բա ի՞նչ եք ուզում. կարո՞ղ եք վերջապես կողմնորոշվել, թե ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց»,-ասվում է գրառման մեջ։ Մարուքյանն ավելի ուշ ասել է նաև, որ «Լուսավոր Հայաստանը» խորհրդարանի լուծարմանը չի խոչընդոտելու, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Մինչև հունիսի 20-ը որևէ կերպ չենք խոչընդոտելու խորհրդարանի լուծարման գործընթացին: Նաև մինչև հունիսի 20-ը չենք առաջադրի վարչապետի թեկնածու», - ասել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |