Պատգամավոր․ Գյումրիում շները երեխայի վրա են հարձակվել

Պատգամավոր․ Գյումրիում շները երեխայի վրա են հարձակվել

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում ևս մեկ մանկահասակ երեխա է թափառող շների հարձակմանը ենթարկվել, Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորի խոսքով՝ ինքը բազմաթիվ նման ահազանգեր են ստացվում մարզից։

Բաղդասարյանը նշել է, թե ինքը շների հանդեպ դաժան վերաբերմունքի կողմնակից չէ, բայց հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին խոցելի են դառնում երեխաներն ու կանայք և պետք է խնդրին լուծում տրվի:

ՀՀ-ում 2019-ի նոյեմբերին քրեականացվել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը։ Թափառող շների խնդիրը սակայն ակտուալ է ոչ միայն մարզերում, այլ նաև մայրաքաղաք Երևանում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---