Թանկյանի նոր տեսահոլովակը՝ «Էլեկտրիկ Երևանի» կադրերով19 մարտի 2021 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է Electric Yerevan երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակն ամբողջությամբ կազմված է 2015-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների կադրերով։ «Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- ավելի վաղ թվիթերյան միկրոբլոգում գրել էր Թանկյանը։ Երաժիշտ, սակայն, սխալվել է․ էլեկտրաէներգիայի գնի վերանայում 2015-ի ցույցերից ու ակցիաներից հետո ՀՀ-ում չի եղել։ Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում բազմաթիվ քաղաքացիներ բողոքում էին էլետրաէներգիայի թանկացման դեմ։ Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5։30-ի սահմաններում, ոստիկանությունը խաղաղ ցուցարարների դեմ կիրառել էր ջրցան մեքենաներ, որոշ քաղաքացիներ հոսպիտալացվել էին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |