DW. Բաքուն փորձել է Բեռլինում կապերի պակասը փոխհատուցել պատգամավորներին նվերներ տալով20 մարտի 2021 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները Բեռլինում կապերի պակասը փոխհատուցել գերմանացի պատգամավորներին նվերներ բաժանելով՝ դրա հետ կապված սկանդալը կասկածի տակ է դնում «Մերկելի կուսակցության» հաջողությունն ընտրություններում, գրում է Deutsche Welle-ն։ Խոսքը Գերմանիայում վերջին շրջանի ամենաաղմկահարույց սկանդալներից մեկի մասին է, որի արդյունքում իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից ընտրված մի քանի պատգամավորներ զրկվեցին մանդատից։ Նրանց թվոմ է Բունդեսթագի գերմանա-բելառուսական խորհրդարանական խմբի նախագահ Մարկ Հաուփթմանը։ Պարզվել է, որ նրա կողմից հրատարակվող թերթը 16,000 եվրո է ստացել Ադրբեջանից՝ իբր նռան հյութի գովազդի և Կովկասում զբոսաշրջության մասին գովազդային տեքստի դիմաց։ Դատախազության տեսադաշտում ՔԴՄ անդամ ևս 2 պատգամավոր է հայտնվել՝ նրանց կասկածում են, որ նրանք շահադիտական նպատակով առնվազն մեկ անգամ Եվրոպայի խորհրդում քվեարկել են ըստ Բաքվի թելադրանքի։ Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատգամավորներից մեկը գումարներ է ստացել Ադրբեջանից, մյուսի մոտ մարտին խուզարկություններ են կատարվել։ Ինչպես նշել է Transparency International-ի Բեռլինի մասնաճյուղի փորձագետ Նորման Լոկելը, Ադրբեջանի իշխանությունները կաշառել են գերմանացի պատգամավորներին՝ փորձելով բարելավել իրենց իմիջը Եվրոպայում, քանի որ կովկասյան այդ հանրապետությունը հայտնի է մարդու իրավունքների խախտումներով և ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակմամբ։ Ըստ փորձագետի, Ադրբեջանն գումարների վճարումը դիտարկում է որպես նպատակին հասնելու միջոց։ «Այժմ պարզ է, որ այդ երկիրը ոչ միայն խախտում է մարդու իրավունքները և չի հանդիսանում ժողովրդավարական մեր ընկալմամբ, այլ նաև կաշառում է այլ երկրների պատգամավորների։ Ստացվում է, որ նրանք մեծ գումարներ են ծախսել, բայց ստացել են ակնկալածի հակառակ արդյունքը»,-ասել է Բունդեսթագի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն։ 3 տարի առաջ նմանատիպ սկանդալ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, երբ պարզվեց, որ Ադրբեջանի հրավերով այդ կառույցի տասնյակ պատգամավորներ այցելել են այդ երկիր, իսկ մի մասը վերադարձել է թանկարժեք նվերներով՝ գորգերով, զարդերով, խավիարով։ Այդ մեքենայությունը հայտնի է որպես «խավիարային քաղաքականություն»։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |