Փաշինյան. ՍՈւ-երի հրթիռները չենք հասցրել գնել

Փաշինյան. ՍՈւ-երի հրթիռները չենք հասցրել գնել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ գնված Սու-30 ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել մինչև պատերազմը։

«Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, մայիսին են բերվել, և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները գնել։ Ինչո՞ւ 26 տարվա պետությունը կործանիչ ավիացիա չուներ», - ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինչու 2 տարում այս կամ այն բանը չեն արել՝ Փաշինյանն ասել է․ «Մեղավոր ենք, որ 2 տարվա ընթացքում չենք լուծել այն հարցերը, որ դուք 20 տարվա ընթացքում չեք լուծել»։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Սու-30 ՍՄ կործանիչները չեն օգտագործվել պատերազմի ժամանակ, քանի որ հրթիռներ չունեն, դրանք չեն գնվել ինքնաթիռների հետ։ ՊՆ-ն հերքել էր այդ պնդումը։ Փաշինյանի մամուլի ծառայությունը ևս անհիմն էր համարել Հակոբյանի մեղադրանքները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---