Լիբանանի նախագահն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատված Նաջարյանին

Լիբանանի նախագահն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատված Նաջարյանին

PanARMENIAN.Net - Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատված Մարալ Նաջարյանին: Տեղեկությունն այդ մասին հրապարակվել է նախագահի ֆեյսբուքյան էջում։

Նաջարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին իրեն գերությունից ազատելու գործում Լիբանանի ջանքերի համար։ Նա ներկայացրել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամների հետ։

Նաջարյանը գերեվարվել էր նոյեմբերին, երբ Արցախ էր մեկնել անձնական իրերը վերցնելու։ Նաջարյանն ազատ է արձակվել գերությունից մարտի 10-ին։ Նա վերադարձել է Բեյրութ։

Նաջարյանն ազատ է արձակվել Լիբանանի կառավարության, Միջազգային Կարմիր Խաչի, ՌԴ դաշնային խորհրդի նախագահի, Լիբանանի ՀՅԴ կառույցի և մի շարք անհատների հետևողական աշխատանքի շնորհիվ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---