Այսօր վերսկսվել է «յոթի գործով» դատավարությունը 9 մարտի 2009 - 14:26 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի մարտի իրադարձությունների գործով մեղադրվող «յոթի գործով» դատավարությունը կվերսկսվի այսօր Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:Մարտի 4-ին նիստն ընդհատվել էր: Դատավարության ընթացքում մեղադրյալ Ալեքսան Արզումանյանը վիրավորանք էր հասցրել դատավորին, որից հետո հեռացվել էր նիստերի դահլիճից: Մնացած մեղադրյալները սպառնացել էին լքել դալիճը, ուստի եւ դատավորը հետաձգել էր նիստը: Բացի այդ, Հայ դատի հանձնախմբի տվյալներով, մեղադրյալ Շանթ Հարությունյանի վիճակը ծանր է մնում: Հանձնախումբը պահանջում է Հարությունյանին տեղափոխել հիվանդանոց եւ անկախ փորձագիտություն անցկացնել: Թեեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մարտի 7-ի հայտարարության համաձայն, «Շանթ Հարությունյանին հետազոտել են կալանավայրի եւ քաղաքացիական բժիշկները, որոնք առողջական խնդիրներ չեն հայտանբերել»: Սակայն հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ «բանտարկյալը մեկուսացվել էր, քանի որ նրա ագրեսիվ վարքը կարող էր հոգեկան խանգարմամբ պայմանավորված լինել»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |