Պարեկային ծառայության համար նոր տեխնիկա ու հանդերձանքը գնվել է![]() 22 մարտի 2021 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Պարեկային ծառայության համար անհրաժեշտ նոր տեխնիկական միջոցներն ու հանդերձանքը ձեռք են բերվել։ Այդ մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Նա նշել է, որ 2020-ին ընդունվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022-ի միջոցառումների ծրագիրը: Ընդունվել են պարեկային ծառայության ստեղծման և գործարկման համար անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնց նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած ոստիկանության և նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է: Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2021-ի ընթացքում կգործարկվեն պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և օպերատիվ կառավարման կենտրոնը: Վերջինս լինելու է քաղաքացիներից ահազանգեր ընդունող և արտաքին ծառայության իրականացումը մեկ կենտրոնից կառավարող կառույց: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար վերապատրաստվում է 707 աշխատակից։ Ոստիկանության բարեփոխումների համատեքստում ստեղծվելիք Պարեկային ծառայությունում աշխատելու համար dիմորդներին ներկայացվել են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր զինվորական ծառայություն անցած, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |