Փոխնախարար․ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի երկարաձգումը շարունակում ենք քննարկել22 մարտի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Թուրքիայից ապրանքների ներկրման էմբարգոն երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են։ 2021-ի հունվարի 1-ից Հայաստանում Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելք է գործում։ «Էմբարգոն կարճ հատված է գործում, չենք կարող դեռ գնահատել փոփոխությունները։ Բայց կատաստրոֆիկ հարված չենք տեսնում, և արգելքը երկարաձգելու խոսակցությունները գնում են», - ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Նախարարը նշել է, որ Հայաստանում, ինչպես և Ադրբեջանում, պատերազմից հետո ներդրումային միջավայրը վատացել է, բայց երկիրը դեռ ունի իր խաղաքարտերը։ «Հայաստանը հետաքրքիր է ներդրողներին իր աշխատաշուկայի որակով, ԵԱՏՄ շուկա ունենալով, համեմատաբար թափանցիկ աշխատելաոճով։ Կարճաժամկետ է այս խնդիրը», - ասել է նա։ Կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա, այն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 31-ին, գործում է 6 ամիս: 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է մոտ $270 մլն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |